Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Անուշավան Դանիելյան. Կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը

Անուշավան Դանիելյան. Կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը
16.11.2020 | 12:51

Կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

«Անկախ նրանից, ՀՀ կառավարության անդամները տեղյակ են եղել վարչապետի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելու մտադրության մասին, թե հետո են իմացել, ինչպես նախագահը, կառավարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվեց այս 2,5 տարում։ Կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին դեռ խոսվելու է, ու ոչ միայն։ Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը», - գրել է Դանիելյանը:

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ